Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց
Քաղաքական
13:04 20/06/2020
ԼՂՀ

Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց

Հունիսի 14-ից  20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 700 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ 

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները:

Հիշեցնենք, որ նախորդ մեկ շաբաթում՝ հունիսի 7-13-ը, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է   հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95  անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան  900  կրակոց:

 

Placeholder
Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց