Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման 1 միլիոնից ավելի հաստատված դեպք կա
Աշխարհում
10:31 20/06/2020
Աշխարհ

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման 1 միլիոնից ավելի հաստատված դեպք կա

Բրազիլիան ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ երկիրն է կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով։ news.ru-ն գրում է, որ հունիսի 19-ի երեկոյան տվյալների համաձայն, Բրազիլիայում 1 միլիոն 32 հազար 913 մարդ վարակված է կորոնավիրուսով։

Երկրում COVID-19-ի բռնկման պահից սկսած երեկ ռեկորդային աճ է գրանցվել՝ 54 հազար 771 վարակման դեպք։ Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր հունիսի 16-ին, երբ  34 հազար 918 դեպք էր հաստատվել։

Բրազիլիայում կորոնավիրուսից 48 հազար 954 մարդ է մահացել, առողջացել է 507 հազար 200 մարդ։  Համավարակի օջախը գտվում է Սան-Պաուլու նահանգում։ Այնտեղ կորոնավիրուս է հաստատված 211 հազար 658 մարդու մոտ։

Placeholder
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման 1 միլիոնից ավելի հաստատված դեպք կա