Ռ. Քոչարյանի գրասենյակ. Շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում  աջակցած գործարարներին, բարերարներին, քաղաքացիներին
Քաղաքական
11:14 20/06/2020
Հայաստան

Ռ. Քոչարյանի գրասենյակ. Շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում աջակցած գործարարներին, բարերարներին, քաղաքացիներին

ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացնում են. «Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցած հանրահայտ խոշոր գործարարներին և բարերարներին, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին»։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր  Արսեն Նիկողոսյանի նախագությամբ, բավարարել էր ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է գրավ՝ 2 մլրդ դրամի չափով։

 

Placeholder
Ռ. Քոչարյանի գրասենյակ. Շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում աջակցած գործարարներին, բարերարներին, քաղաքացիներին