ԱՀԿ-ն խոսել է COVID-19-ի հետ կապված նոր ռեկորդի մասին
Աշխարհում
14:33 22/06/2020
Աշխարհ

ԱՀԿ-ն խոսել է COVID-19-ի հետ կապված նոր ռեկորդի մասին

Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 183 հազար 20 մարդ: 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այսպիսով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 8,7 միլիոնի:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, իրական թիվն ավելի մեծ է ՝ 8,9 միլիոն:

ԱՀԿ-ն ամենամեծ աճն արձանագրել է Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում՝ ավելի քան 116 հազար դեպք: ԱՄՆ որոշ նահանգներում հունիսի 20-ին արձանագրվել է մեկ օրվա մեջ վարակման ռեկորդային թիվ: Լատինական Ամերիկայում ամենաբարդ իրավիճակը Բրազիլիայում է:

Այնտեղ հունիսի 21-ի տվյալներով օրական աճը կազմել է 17,4 հազար: Համաճարակի սկզբից ի վեր մահացել է ավելի քան 50 հազար հիվանդ: Նախորդ հակառեկորդը ԱՀԿ-ն գրանցել էր մայիսի 20-ին: Այն ժամանակ մեկ օրում ամբողջ աշխարհում հաստատվել էր վարակման 106 հազար նոր դեպք:

Placeholder
ԱՀԿ-ն խոսել է COVID-19-ի հետ կապված նոր ռեկորդի մասին