Բյուջեի կատարողականը քննարկվել է Արցախի խորհրդարանական խմբակցություններում
Քաղաքական
16:48 22/06/2020
Հայաստան

Բյուջեի կատարողականը քննարկվել է Արցախի խորհրդարանական խմբակցություններում

Արցախի Հանրապետության ԱԺ-ում քննարկվել է 2019-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությոունը քննարկվել է Ազգային ժողովի Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություններում:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, քննարկումներին բյուջեի կատարողականի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Պատգամավորներն առաջարկություններ են ներկայացրել ծրագրային բյուջետավորման համակարգի ներդնման, զբոսաշրջային ոլորտում սկսնակ նախագծերի ֆինանսավորման, պետական պատվերով մասնագետների պատրաստման ու աշխատանքի ապահովման գործիքակազմերի մշակման և բյուջեի ծախսային որոշ դրույթների մանրամասնման անհրաժեշտության վերաբերյալ:

Բյուջեի կատարողականի հանձնաժողովային քննարկումը կեզրափակվի հունիսի 23-ին՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Placeholder
Բյուջեի կատարողականը քննարկվել է Արցախի խորհրդարանական խմբակցություններում