GAIFF Pro-ն կմասնակցի Կաննի կինոփառատոնի կինոշուկային
Մշակույթ
14:47 22/06/2020
Հայաստան

GAIFF Pro-ն կմասնակցի Կաննի կինոփառատոնի կինոշուկային

Աշխարհի ամենաազդեցիկ Կաննի կինոփառատոնի կինոշուկան՝ Marché du Film-ը, այս տարի կանցկացվի հունիսի 22-26-ը: Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը՝ այն այս անգամ տեղի կունենա օնլայն ձևաչափով:

Կաննի կինոշուկան, որը կինոաշխարհի ամենակարևոր իրադարձություններից է, մեկտեղում է կինոոլորտի ամենատարբեր ներկայացուցիչների՝ պրոդյուսերների, դիստրիբյուտորների, գնորդների, ծրագրերի ղեկավարների և այլոց, առաջարկում համագործակցության եզրեր, բիզնես հնարավորություններ:

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնից  հայտնում են, որ այս տարվա կինոշուկային Հայաստանից կմասնակցի ութ ներկայացուցիչ, այդ թվում՝ երկու մասնակից կլինի GAIFF Pro հարթակից՝ GAIFF Pro-ի ղեկավար Մելիք Կարապետյանը և ծրագրի համակարգող Սոնա Կարապողոսյանը, ովքեր առցանց հավատարմագրման միջոցով կմիանան կինոշուկային:

Placeholder