Գեղարվեստի թագավորական ակադեմիան համացանց է տեղադրել  200 արվեստի գործ
Մշակույթ
13:43 22/06/2020
Աշխարհ

Գեղարվեստի թագավորական ակադեմիան համացանց է տեղադրել 200 արվեստի գործ

Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիան Google Arts & Culture  հարթակի հետ  համատեղ ակադեմիական հավաքածուից համացանց է տեղադրել ավելի քան 200 օբյեկետ։ artguide.com-ի հաղորդմամբ, ներկայացված աշխատանքների թվում է նաև Վերածննդի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի երկու աշակերտի կողմից արված Լեոնարդոյի «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի կրկնօրինակը։

Որմնանկարը ժամանակի ընթացքում շատ է վնասվել, իսկ կրկնօրինակը շատ լավ է պահպանվել։ Բացի այդ, աշակերտները նկարում լրացուցիչ դետալ են ավելացրել։

Ներկայացված աշխատանքները կարելի է մեծացնել  և մանրամասն ուսումնասիրել: Ժամանակակից մի քանի նկրաիչների աշխատանքները կարելի է դիտել ավելացված իրականության մեջ։ 

Placeholder