Վայոց Ձորում կորոնավիրուսով հիվանդ 26 անձ տանն է
Առողջություն
18:00 22/06/2020
Հայաստան

Վայոց Ձորում կորոնավիրուսով հիվանդ 26 անձ տանն է

ՀՀ Վայոց ձորի մարզում հունիսի 22-ի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 17 դեպք: Փաստացի բուժում է ստանում 53 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 27 անձ, 26-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից):
Այս պահին  առողջացած է 28 անձ: Տվյալները ներկայացրել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։ 

Մարզում արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 77 (կին) տարեկան, 50 (կին) տարեկան։

Մարտի 16-ից  հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 190 նմուշառում, վերահսկվել է՝ 724 մեկուսացված անձ։

Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 477-ը` մահվան ելքով, որից 117-ն, ըստ ԱՆ-ի, ունեցել են  կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահացել են «այլ հիվանդությունից»: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում:

Placeholder
Վայոց Ձորում կորոնավիրուսով հիվանդ 26 անձ տանն է