Սահմանադրական հեղաշրջում
Քաղաքական
09:03 22/06/2020
Հայաստան

Սահմանադրական հեղաշրջում

«Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներ այսօր իրականացնելու են սահմանադրական հեղաշրջում՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Իշխանությունը յուրացնելը) և 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործությունները։ Այս մասին գրում է 168.am-ը։

«Այսպես, Ազգային ժողովի պատգամավորները Սահմանադրության կոպիտ խախտմամբ և առանց Սահմանադրական դատարանի համաձայնության վաղը երկու ընթերցումով ընդունելու են Սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ դադարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները»,-գրում է աղբյուրը։

Սա այն նույն նախագիծն է, որը նախորդ ուրբաթ խստորեն քննադատվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Ավելին, աղբյուրի տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն իսկ համաձայնության է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ըստ այդ համաձայնության՝ Արմեն Սարգսյանը չի վիճարկելու նշված պրոցեսի սահմանադրականությունը, բայց նաև չի ստորագրելու համապատասխան նախագիծը։ Դրանից հետո համապատասխան փոփոխությունը ստորագրվելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից։

Placeholder
Սահմանադրական հեղաշրջում