Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը
Առողջություն
10:50 22/06/2020
Հայաստան

Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը

Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։

Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է  ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։

ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։     

Չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և  անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակ։

Նվիրատվության համար շնորհակալություն են հայտնում «ВИВА» բարեգործական հիմնադրամին և կառույցի հոգաբարձուների անդամ,  բժշկական գիտությունների դոկտոր Գեորգի Մելքոնյանին։

Placeholder
Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը