Անչափահասները «ծանր հարված են» հասցրել Թրամփին
Քաղաքական
09:18 22/06/2020
Աշխարհ

Անչափահասները «ծանր հարված են» հասցրել Թրամփին

Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքին արձանագրվել է ցածր մասնակցություն։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, դրան նպաստել են TikTok-ի օգտատեր և K-pop երաժշտական ժանրի երկրպագու անչափահասների գործողությունները։ Նրանք ցանկացել են կատակել և իրենց հետևորդներին կոչ են արել նախապես պատվիրել հանդիպման տոմսերը, բայց չգնալ։ Օգտատերերն այդպես էլ վարվել են։

Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Բրեդ Պարսքեյլի խոսքով, ավելի քան մեկ միլիոն մասնակցության հայտ է ստացվել, սակայն մասնակիցները մի քանի անգամ քիչ են եղել: Հաշվել են, որ նախընտրական հանրահավաքին մասնակցել է ընդամենը 6,2 հազար մարդ։

Placeholder
Անչափահասները «ծանր հարված են» հասցրել Թրամփին