Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախորդ օրվա ընթացքում ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24,760 դեպք նոր դեպք, մահացել է 250 մարդ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Համալսարանի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 2,280,969 դեպք, մահացել է և մոտ 120 հազար քաղաքացի: Նշվում է, որ վերականգնվել է ավելի քան 622 հազար մարդ:
Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վաակվածների թիվը 8, 970, 977 է: Աշխարհում վերականգնվել է ավելի քան 4,4 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 468 հազար հոգի։