Բելգիայում COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերը կիսով չափ նվազել են
Աշխարհում
15:58 23/06/2020
Աշխարհ

Բելգիայում COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերը կիսով չափ նվազել են

Անցած շաբաթվա ընթացքում Բելգիայում գրեթե կիսով չափ նվազել է կորոնավիրուսով պայմանավորված մահացությունների, ինչպես նաև վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների թիվը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։

Նախարարությունը պարզաբանել է, որ երկրում համաճարակի կայուն կրճատման պատճառով, երեքշաբթիից տվյալները կտրամադրվեն փոփոխված ձևով. ոչ թե ամեն օր բացարձակ թվերով, այլ անցած յոթօրյա ժամանակահատվածի տոկոսային և միջին ցուցանիշներով։

«Այսպիսով, մենք կարող ենք համեմատել  անցած յոթ օրվա ընթացքում իրավիճակը գնահատել՝ համեմատելով դա նախորդող շաբաթվա տվյալների հետ և ավելի լավ գնահատել միտումները»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Այսպիսով, հունիսի 16-ից 22-ն ընկած ժամնանակահատվածում հունիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածի համեմատությամբ՝ Բելգիայի իշխանությունները արձանագրել են մահացությունների թվի նվազում 46% -ով, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող հիվանդների թիվն էլ կրճատվել է 45% -ով:  Դեպքերի ընդհանուր թիվը նվազել է 17% -ով,  իսկ հոսպիտալացվողների թիվը` 11% -ով:

Մինչ օրս, մարտի կեսից ի վեր,  երկրում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 60,810 մարդու մոտ, անցկացվել է ավելի քան մեկ միլիոն թեստ։

Placeholder
Բելգիայում COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերը կիսով չափ նվազել են