Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համավարակի առաջին օրվանից հետևել ենք ՀՀ առողջապահության նախարարության թելադրանքին. Զարեհ Սինանյան
Կորոնավիրուսի դեմ պայքարի հաղթահարման ուղին անհնարին կլիներ իրականացնել առանց ՀՀ այլ գործընկերների, որոնք այս պահին ևս աջակցում են: Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանին, ում շնորհիվ ֆրանսիական բժիշկների թիմի ներկայությունը Հայաստանում հնարավոր դարձավ: Նաև ֆրանսիացի բժիշկներին ՝ արագ արձագանքելու համար: Այսօր բժիշկների երկրորդ խումբը կգա Հայաստան»,- տեղեկացրեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:
Անդրադառնալով սփյուքի աջակցությանը Հայաստանին, Սինանյանը տեղեկացրեց, որ այս ուղղությամբ շատ աշխատանքներ է տարվել:
«Համավարակի առաջին օրվանից հետևել ենք ՀՀ առողջապահության նախարարության թելադրանքին: Նրանք մեզ ուզեցույց են տվել,թե ինչով կարող ենք աջակցել Հայաստանին: Շատ աշխատանք է տարվել՝ սկսած ԱՄՆ-ից առողջապահական գույք բերելուց մինչև ֆինանսների գոյացումը: Տարբեր հայկական ընկերությունների և կազմակերպությունների միջոցով կարողացել ենք Հայաստանի համար այդ պահին շատ անհրաժեշտ առողջապահական գույք ձեռք բերել»,-ասաց Սինանյանը: