Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2.4 հազար նոր դեպք
Տարածաշրջան
14:38 23/06/2020
Տարածաշրջան

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2.4 հազար նոր դեպք

Իրանում նախորդ 24 ժամերի ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2,4 հազարից ավելի նոր դեպք,  «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին։

Նա մասնավորապես նշել է՝ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2, 445 նոր դեպք, մահացել է 121 մարդ:

Ըստ աղբյուրի՝ վարակվածների ընդհանուր թիվը 209, 970 է, հիվանդության հետևանքով մահացել է 9,863 հոգի։  Միևնույն ժամանակ, վերականգնվել է առնվազն 169, 160 մարդ:

Լարին նշել է, որ մեկ շաբաթ շարունակ կորոնավիրուսային հիվանդության հետրանքով Իրանում օրական մահացել է 100-ից ավելի մարդ։

Placeholder
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2.4 հազար նոր դեպք