Աշխարհում 4.5 միլիոն մարդ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը
Աշխարհում
10:24 23/06/2020
Աշխարհ

Աշխարհում 4.5 միլիոն մարդ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը

Կորոնավիրուսային համաճարակի մեկնարկից ի վեր ավելի քան 4,5 միլիոն մարդ հաղթահարել է  հիվանդությունը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։

Հիվանդությունը հաղթահարողների թվով առաջատարը ԱՄՆ-ն է, այնտեղ 640,198 մարդ բուժվել է կորոնավիրուսային հիվանդությունից, երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ ապաքինվել է 601,736 մարդ:

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի հրապարակած վերջին տվյալների՝  հիվանդության հետևանքով մահացել է 471,591 մարդ, ընդհանուր առմամբ՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 9 միլիոն դեպք:
 

Placeholder