Շիրակում կորոնավիրուսով վարակված 205 հիվանդ տանն են
Առողջություն
12:22 23/06/2020
Հայաստան

Շիրակում կորոնավիրուսով վարակված 205 հիվանդ տանն են

Հունիսի 23-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 68-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 238 բնակիչ։ Տվյալները ներկայացնում է Շիրակի մարզպետարանը։ 

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 940 քաղաքացի, նրանցից 205-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 16 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3666 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2312 նմուշառման հետազոտություն։

Placeholder
Շիրակում կորոնավիրուսով վարակված 205 հիվանդ տանն են