Մահացել է «Բեթմենի» ռեժիսոր Ջոել Շումախերը
Մշակույթ
10:54 23/06/2020
Աշխարհ

Մահացել է «Բեթմենի» ռեժիսոր Ջոել Շումախերը

Նյու Յորքում 80 տարեկանում մահացել է հայտնի ռեժիսոր Ջոել Շումախերը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, մահվան պատճառը եղել է օնկոլոգիական հիվանդությունը, որի դեմ կինեմատոգրաֆիստը վերջին տարիներին պայքարում էր։

Շումախերը սկսել է իր կարիերան 1970-ականներից հեռուստատեսությունում։ Առաջին աշխատանքից հետո Շումախերը հասկացել է, որ իր իսկական սերը կինոարտադրությունն է։ Նա մեկնել է Լոս Անջելես, որտեղ սկսել է իր կինոկարիերան 1981-ից:

Նրա առավել հայտնի ֆիլմերից են՝ «Հավերժ Բեթմեն», «Բեթմեն և Ռոբին», «Սպանելու ժամանակը», «Օպերայի ուրվականը», ինչպես նաև «Թղթե տնակ» սերիալի  առաջին եթերաշրջանի երկու մասը։

Placeholder
Մահացել է «Բեթմենի» ռեժիսոր Ջոել Շումախերը