Ապրիլյանում զոհված գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանի ծննդյան օրն է
Օրվա թեմա
10:30 23/06/2020
Հայաստան

Ապրիլյանում զոհված գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի առաջին զոհ Վլադիմիր Մելքոնյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 24 տարեկան։

Վլադիմիրը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Գյումրեցի զինծառայողը 2016 թվականի ապրիլի 1-ին մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս  հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել: Նրա զոհվելուց մի քանի ժամ հետո՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` օգտագործելով  հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով,  ինչպես նաև՝ ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով:

Վլադիմիրը 2016 թվականի հուլիսին զորացրվելու էր: Հարազատների պատմելով՝ ծառայությունից երբեք չի դժգոհել; Նա հնարավորություն է ունեցել ծառայել Հայաստանում, քանի որ բանակ զորակոչվելու ժամանակ ավագ եղբայրը ծառայում էր Իջևանում, սակայն չի համաձայնել և խնդրել է, որ իրեն Արցախ ուղարկեն ծառայության։

Ապրիլյան պատերազմի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված զինծառայողներից 7-ը Գյումրիից են՝ Վլադիմիր Մելքոնյան, Մերուժան Ստեփանյան, Ալեքսան Առաքելյան, Վիկտոր Յուզիխովիչ, Հրաչ Գալստյան, Գևորգ Վարդանյան, Տիգրան Աբգարյան:


 

Placeholder
Ապրիլյանում զոհված գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանի ծննդյան օրն է