ԱՀԿ. Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել
Տնտեսություն
09:00 24/06/2020
Աշխարհ

ԱՀԿ. Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում դիտվում է առևտրի պատմականորեն մեծ անկում, բայց ամեն ինչ կարող էր ավելի վատ լիներ: Եվրանյուզի հաղորդմամբ, նման եզրակացություն կա Առևտրի համաշխարհային կազմակերպության զեկույցում։

Համաճարակի ազդեցությունն  արտադրության և առևտրի վրա մեղմելու համար մեծ նշանակություն ունեն ներկայիս քաղաքական որոշումները: Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն  Ռոբերտո Ազեվեդոյի խոսքով, հարկաբյուջետային, դրամավարկային և առևտրային քաղաքականությունը պետք է շարժվի նույն ուղղությամբ:

«Մենք բոլորս գիտենք, որ կորոնավիուսի համավարակը ազդում է համաշխարհային էկոնոմիկայի վրա և, որպես հետևանք, համաշխարհային առևտրի վրա: ԱՀԿ փորձագետները հրապարակել են  նախնական կանխատեսում, ըստ նրանց գնահատականների, այս տարվա երկրորդ  եռամսյակում համաշխարհային առևտուրը նախորդ տարվա համեմատ կնվազել է 18,5 տոկոսով։ Այդ անկումը պատմականորեն մեծ է, դիտարկումների ընթացքում ամենակտրուկը»,- ասել է Ռ. Ազեվեդոն։

Հաջորդ տարվա հեռանկարներն  անորոշ են թվում. կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքը, թույլ տնտեսական աճը և երկրների առևտրի սահմանափակումները կարող են ազդել վերականգնման վրա:

Placeholder
ԱՀԿ. Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել