Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը. Գորգիսյան
Առողջություն
16:21 24/06/2020
Հայաստան

Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը. Գորգիսյան

Հարգելի հայրենակիցներ ու սիրելի ընկերներ, մամուլում հայտնվեցին տեղեկություններ իմ ինքնամեկուսացման մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Մի քնաի խոսքով պարզաբանեմ․ ամսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսևորվել են կորոնավիրուսի սիմպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։ Ամսի 20-ից փորձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ և ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապնվել պարետատուն։ Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը (12+14=26)։ Ինքնազգացողությունս լավ է՝ չհաշված ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթևակի նյարդային ապրումները։

Առողջ եղեք ու կատարեք բոլոր կանխարգելիչ միջոցառումերը։ Հատուկ ուշադրություն դարձրեք ֆիզիկական ակտիվությանը և վիտամիններով հարուստ մրգեր օգտագործելուն»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ արդեն իսկ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել ԱԺ փոխնախխոսնակ Վահե Էնֆիաջյանի, իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Քրիստինե Պողոսյանի մոտ։

Placeholder
Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը. Գորգիսյան