Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, երկրի ղեկավարի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պետք է անազատության դատապարտվի իր գրքում գաղտնի տեղեկություն հրապարակելու համար։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
«Ջոն Բոլթոնը սրիկա է, պետք է բանտում նստի»,- գրել է Թրամփը Թվիթերում։
Նա նաև հայտարարել է, որ հանուն շահույթի ամբողջությամբ գաղտնի տեղեկություններ տարածելու համար պետք է բռնագրավվի նախկին պետական գործչի փողերը:
Միաժամանակ մեկ այլ գրառման մեջ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ջոն Բոլթոնի կողմից գրվածը գրքում նրա անձնական կարծիքն է։
Ջոն Բոլթոնը գրել է հուշագրություն Սպիտակ տանն իր աշխատանքի մասին, որտեղ նա ներկայացրել է ԱՄՆ նախագահին ծայրաստիճան անբարենպաստ լույսի ներքո։ Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների իշխանությունները փորձել էին արգելել գրքի վաճառքը ՝ պնդելով, որ դրանում գաղտնի տեղեկություններ են հայտնվել, բայց դատավորը չի արգելել հուշերի վաճառքը, միևնույն համաձայնելով, որ Բոլթոնը խախտել է իշխանությունների հետ այն համաձայնեցնելու կարգը: