Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Տարածաշրջան
10:24 24/06/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 914 դեպք:

Դրա հետ մեկտեղ, չի փոխվել ապաքինվածների թիվը և կազմում է 768:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2744 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 258-ը:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք