Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունահռոմեական ըմբշամարտը կընդգրկվի Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հերքել է լուրերն այն մասին, թե հունահռոմեական ըմբշամարտը չի ընդգրկվի 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում։ Այս մասին հայտնել է կազմակերպության նախագահ, ՄՕԿ –ի անդամ, սերբ Նենադ Լալովիչը, գրում է ՀԱՕԿ-ը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտը չի ներկայացվելու 2022թ. Սենեգալում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերում։ Այդ միջոցառումը ընդամենը «լաբորատորիա» է հանդիսանում ապագա օլիմպիականների ընտրության առումով։
Գործկոմը որոշել է ծրագրում թողնել ըմբշամարտի ազատ և այդ մարզաձևի մի նոր մարտաոճ։
Կազմակերպությունը հարցով համագործակցում է ՄՕԿ-ի հետ և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։
Նշենք, որ Նենադ Լալովիչի ղեկավարած ֆեդերացիայում 2013թ․կատարած բարեփոխումների շնորհիվ ըմբշամարտը մնաց օլիմպիական խաղերի ծրագրում։