Բուլղարիայի վարչապետը տուգանվել է դիմակ չդնելու համար
Քաղաքական
10:20 24/06/2020
Աշխարհ

Բուլղարիայի վարչապետը տուգանվել է դիմակ չդնելու համար

Բուլղարիայի վարչապետ Բոժո Բորիսովը տուգանվելու է՝ առանց դիմակի եկեղեցի մտնելու համար:
Իր իսկ կառավարության կողմից ընդունված կանոնների համաձայն՝ Բորիսովը, նրա աշխատակազմը և որոշ լրագրողներ կտուգանվեն մինչև 150 եվրո:

Euronews-ի հաղորդմամբ, երեքշաբթի Բուլղարիայում վերականգնվել է դիմակների պարտադիր օգտագործումը հասարակական փակ տարածքներում`կորոնավիրուսային դեպքերի աճի պատճառով:

61-ամյա պահպանողական առաջնորդը համաճարակի մեկնարկի օրվանից հրաժարվել է դիմակ կրել։
Առողջապահության նախարարությունը երկուշաբթի Բորիսովի պահպանողական Գերբ կուսակցությանն  արդեն տոգանել է 1,500 եվրո տուգանք՝ շաբաթ օրը մարդաշատ սենյակում հանդիպում անցկացնելու համար՝ վարչապետի ներկայությամբ:

Երեքշաբթի օրվա դրությամբ Բուլղարիայում գրանցվել է 3984 վարակի դեպք, իսկ 207-ը մահացել է։

Placeholder
Բուլղարիայի վարչապետը տուգանվել է դիմակ չդնելու համար