Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սահմանադրական դատարանի յոթ դատավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։
Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։
Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը»։
Հայտարարության ներքո ստորագրել են.
Հրայր Թովմասյան
Ալվինա Գյուլումյան
Ֆելիքս Թոխյան
Արաիկ Թունյան
Աշոտ Խաչատրյան
Հրանտ Նազարյան
Արևիկ Պետրոսյան
Հայտարարությանը չեն միացել ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը։