Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական «Molières 2020» թատերական մրցանակաբաշխության եռակի հաղթող
Մշակույթ
19:24 24/06/2020
Աշխարհ

Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական «Molières 2020» թատերական մրցանակաբաշխության եռակի հաղթող

Նախօրեին հեռարձակված ֆրանսիական «Molières» հեղինակավոր թատերական մրցանակաբաշխությանը հայազգի Սիմոն Աբգարյանը դարձել է եռակի մրցանակակիր։ Այս մասին գրում է Le Monde-ը։

Մրցանակաբաշխությունը, որը կորոնավիրուսի պատճառով նկարահանվել էր երկու օր առաջ, նոր հույս ու սկիզբ կարող է լինել մարտի կեսերից գործունեությունը դադարեցրած թատրոնների համար։

«Molières-2020» մրցանակի էր ներկայացվել Սիմոն Աբգարյանի «Electre des bas-fonds» ներկայացումը, որի պրեմիերան տեղի էր ունեցել 2019-ին Փարիզի «Théâtre du Soleil»-ում (Արևի թատրոնում)։

Սիմոն Աբգարյանն արժանացել է լավագույն բեմադրություն, լավագույն բեմադրող և լավագույն ֆրանսախոս հեղինակ մրցանակներին։

Placeholder
Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական «Molières 2020» թատերական մրցանակաբաշխության եռակի հաղթող