ԱՀ նախագահի մոտ քննարկվել է Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության ռազմավարությունը
Քաղաքական
19:53 25/06/2020
ԼՂՀ

ԱՀ նախագահի մոտ քննարկվել է Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության ռազմավարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, որն ի պաշտոնե հանդիսանում է Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, այսօր՝ հունիսի 25-ին, հրավիրել է հոգաբարձուների խորհրդի նիստ՝ քննարկելու hիմնադրամի առաջիկա տարիների գործունեության ռազմավարությունը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի ներդրումային հիմնադրամի դերը հանրապետության տնտեսության զարգացման գործում՝ ընդգծելով կառույցի միջոցով իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ հիմնադրամն ունի համապատասխան գործիքակազմ, և հատկացվող միջոցների ծավալների ավելացման դեպքում նոր թափ կհաղորդվի իրականացվող ծրագրերին:

 

Placeholder
ԱՀ նախագահի մոտ քննարկվել է Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության ռազմավարությունը