Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Տարածաշրջան
10:35 25/06/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 917 դեպք: Այս մասին գրում է 1tv.ge կայքը։ 

Ապաքինվել է ևս 5 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 776:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 2744 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 258-ը:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք