Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբեն Մելիքյանը՝ Մարուքյանին. Պատճառը վերացել է, դիրքորոշումը փոխվելու՞ է
Իրավապաշտպան,«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ՀՀ երկրորդ նախագահի ու նրա փաստաբանների կողմից ՍԴ-ից մեկ տարի առաջ ներկայացրած դիմումների հետ վերցնելը որակում է աննախադեպ զարգացում։
«Աննախադեպ զարգացում։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել ՍԴ-ում քննվող դիմումը։ Էդմոն Մարուքյանի միակ հիմնավորումը՝ 1 ստորագրություն չտալու ԲՀԿ-ին, վերացել է։
Պատճառը վերացել է։ Դիրքորոշումը փոխվելու՞ է, թե ոչ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումների դատաքննությունը նշանակել է հուլիսի 7-ին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ի ՍԴ դիմելու նախաձեռնությանը կմիանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստը տեղի ունենալուց հետո։
Այսօր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ հետ են վերցնում մոտ մեկ տարի առաջ ՍԴ ներկայացրած դիմումները։