«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը՝ մահացած պատմաբանի բուժման ընթացքի մասին
Առողջություն
16:29 25/06/2020
Հայաստան

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը՝ մահացած պատմաբանի բուժման ընթացքի մասին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ն տարածել է պարզաբանում հայտնի պատմաբան Համլետ Գևորգյանի մահվան պատճառների վերաբերյալ նրա քրոջ  ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ.

«Համլետ Գևորգյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է ընդունվել հունիսի 19-ի երեկոյան`  նոր կորոնավիրուսային հիվանդություն ախտորոշումով:

Կատարվել են անհրաժեշտ կլինիկալաբորատոր գործիքային հետազոտությունները, ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ մինչև 50% շնչական մակերեսի ներգրավմամբ:

Հաջորդ օրվանից սկսվել է թիրախային բուժումը: Դինամիկայում զարգացել է սրտի ռիթմի խանգարում, ինչը ծանրացրել է պացիենտի վիճակը և  որոշում է կայացվել տեղափոխել  ինտենսիվ խնամքի`  Վերակենդանացման բաժանմունք:

Բաժանմունքում շարունակվել է դեղորայքային բուժումը և օքսիգենիացիայի  ցուցանիշների վատացման հետևանքով իրականացվել է  թոքերի ոչ ինվազիվ օդափոխանակություն, այնուհետև վիճակով պայմանավորված` անցում է կատարվել  թոքերի ինվազիվ  օդափոխանակության: 

Նոր կորոնավիրուսային հիվանդության պրոգրեսիայի պատճառով վիճակը գնալով վատացել և հունիսի 24-ին հանգեցրել  է Համլետ Գևորգյանի մահվանը:  Նա ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ, մասնավորապես` շաքարային դիաբետ և զարկերակային գերճնշում։

Ցավակցում ենք Համլետ Գևորգյանի ընտանիքին և հարազատներին»։

Հիշեցնենք, որ 69 տարեկան հասակում կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեկ տասնյակ պատմական մենագրությունների հեղինակ Համլետ Գևորգյանը։ Նրա քույրը՝ Սիլվա Գևորգյանը պնդում է, որ եղբայրը մահացել «Սուրբ Գրիգոր» լուսավորիչ ԲԿ-ի ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ ու ոչ օպերատիվ աշխատանքի հետևանքով։

Placeholder
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը՝ մահացած պատմաբանի բուժման ընթացքի մասին