ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ
Քաղաքական
20:11 25/06/2020
Հայաստան

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ

Հունիսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։Այս մասին տեղեկացնում ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ շնորհավորել է իր գործընկերոջը պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր ստանձնած կարևոր առաքելության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր են փոխանակել  ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծել է Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվել է նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ խաղաղ գործընթացի բովանդակային, ռիսկերի նվազեցման և հումանիտար հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների ճշգրտման առումով:

Նախարարներ Մնացականյանը և Մայիլյանը բարձր են  գնահատել Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը՝ որպես լավ հնարավորություն` անդրադառնալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և համագործակցության հեռանկարներին:

Նախարարներն անդրադարձել են նաև նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

 

Placeholder
ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ