Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գույքահարկի ավելացման մասին օրենքը
Տնտեսություն
14:30 25/06/2020
Հայաստան

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գույքահարկի ավելացման մասին օրենքը

Խորհրդարանը 74 կողմ և 9 դեմ ձայներով ընդունեց 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Կրթության մասին ՀՀ օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր 83 պատգամավոր։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր քվեարկել 70, դեմ 11 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։

Կառավարության կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագիծը ևս ամբողջությամբ ընդունվեց խորհրդարանի կողմից։ Կողմ էին քվեարկել բոլոր 82  պատգամավորները։

Խորհրդարանն ընդունեց նաև «ՀՀ դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։  Նախագծին կողմ էին 83 և դեմ՝ 1 պատգամավոր։

Placeholder
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գույքահարկի ավելացման մասին օրենքը