ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվելու
Քաղաքական
10:27 25/06/2020
Հայաստան

ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվելու

Երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահների և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման  ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը։

Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համատեղ աշխատանքային խմբի ընդունած որոշումների վերաբերյալ։

 

Placeholder
ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվելու