Արցախում կորոնավիրուսի վարակման 3 նոր դեպք է հաստատվել
Առողջություն
11:12 25/06/2020
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսի վարակման 3 նոր դեպք է հաստատվել

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում: Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 3-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 113:

Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է:

Placeholder
Արցախում կորոնավիրուսի վարակման 3 նոր դեպք է հաստատվել