Էյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը՝ 3 ամիս անց
Մշակույթ
14:19 25/06/2020
Աշխարհ

Էյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը՝ 3 ամիս անց

Փարիզի Էյֆելյան աշտարակն այսօրվանից վերսկսել է գործարկումը՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով գրեթե երեք ամիս անգործությունից հետո։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով կառույցի ղեկավարության հայտարարությանը:

«Էյֆելյան աշտարակը բացվում է հունիսի 25-ին ։ Գործում են սանիտարական միջոցառումներ՝ ներառյալ դիմակների պարտադիր դնելը»,- ասվում է հայտարարությունում։

Աշտարակի վարչակազմը նաև նշել է, որ հաստատությունում գտնվող վերելակը սանիտարական միջոցառումների երկարացման պատճառով կմնա փակ մինչև հուլիսի 1-ը: Աշտարակ հնարավոր կլինի բարձրանալ միայն աստիճաններով։

Նշենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 160 հազար մարդու մոտ:

Placeholder
Էյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը՝ 3 ամիս անց