Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով կա մեղադրական նոր եզրակացություն, այնտեղ որևէ լրացուցիչ մեղադրանք չկա։ Այս մասին գրում է news.ru կայքը։
Նշվում է, որ նոր եզրակացությունում լրացուցիչ մեղադրանքներ չկան, և այս մասով այն չի տարբերվում 2019 թվականի մայիսին տրված եզրակացությունից: Բայց փաստաթուղթը լրացվել է դավադրության մասշտաբի վերաբերյալ նոր մանրամասներով:
Մասնավորապես, գերատեսչության համաձայն, նա կապված է եղել մի խումբ հակերների հետ, որոնք հայտնի են որպես «Anonymous» կազմակերպություն։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Ասանժին յուրաքանչյուր կետի համար սպառնում է առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկում, բացառությամբ համակարգչային ներխուժում կատարելու դավադրության, որի համար նրան սպառնում է առավելագույն պատիժ 5 տարի:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը 2019 թ. ապրիլի 11-ին ձերբակալել է Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող է բանտարկվել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման համար: Մեծ Բրիտանիայում նա դատապարտվել է 11,5 ամսվա ազատազրկման գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար։ Արտահանձման հարցով լսումները սկսվել են մայիսի 2-ից:
Միացյալ Նահանգներին Ասանժին հանձնելու շուրջ բանակցությունները վարում են Միացյալ Թագավորության արդարադատության համապատասխան մարմինները։