Նաիրա Զոհրաբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Աշխարհում
12:05 25/06/2020
Հայաստան

Նաիրա Զոհրաբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

ԱԺ «Բարգավաճ ՀԱյաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ.

«Երբ իմ ընկեր Վահե Էնֆիաջյանը հաստատեց իր մոտ COVID 19-ի առկայությունը, ես որպես Վահեի հետ կոնտակտավոր անձ, անմիջապես թեսթ հանձնեցի «Նաիրի» բժշկական կենտրոնում, անմիջապես ինքնմեկուսացա, պատշաճ կարգով տեղեկատվությունը փոխանցեցի ԱԺ քարտուղարության պետին և պարետատանը:

Քիչ առաջ «Նաիրի» կլինիկայից ստացա պատասխանը` այն բացասական է և ինձ մոտ կորոնավիրուս չկա:

Այնպես որ, ես անցնում եմ իր բնականոն աշխատանքային ռիթմին:
Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, այդ թվում` իմ խմբակցության և «Իմ քայլը» խմբակցության գործընկերներիս:

Շուտափույթ ապաքինում բոլորին, և քանի որ մամուլում եղավ տեղեկատվություն, որ մեր որոշ պատգամավոր գործընկերներ արդեն վարակակիր են եղել, բայց կանչվել են խորհրդարան` հայտնի հակասահմանադրական նախագծին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար, առաջիկա օրերին ԱԺ չեմ գնալու, մինչև խորհրդարանի շենքը հիմնավորապես չախտահանվի:

Առողջ եղեք»։

 

Placeholder
Նաիրա Զոհրաբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել