Շիրակում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 17 դեպք է արձանագրվել
Առողջություն
13:14 25/06/2020
Հայաստան

Շիրակում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 17 դեպք է արձանագրվել

Հունիսի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում, նրանիցի 80-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 855 քաղաքացի, նրանցից 196-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 238 բնակիչ։ 33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 17 դեպք։ Տվյալները ներկայացրել է Շիրակի մարզպետարանը։ 

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3876 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 24-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2522 նմուշառման հետազոտություն։

Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 528-ը` մահվան ելքով, որից 131-ը, ըստ ԱՆ-ի,  ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102736 թեստավորում:

 

Placeholder
Շիրակում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 17 դեպք է արձանագրվել