Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հաջորդ շաբաթ կհասնի 10 միլիոնի
Աշխարհում
10:16 25/06/2020
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հաջորդ շաբաթ կհասնի 10 միլիոնի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտարարում են, որ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հաջորդ շաբաթ կհասնի 10 միլիոնի: Այս մասին, dailymotion-ի հաղորդմամբ, հայտարարել է կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: 

«Համավարակի առաջին ամսվա ընթացքում արձանագրվել է վարակված 10 000 դեպք, իսկ նախորդ ամսվա ընթացքում՝ այդ ցուցանիշը հասել է 4 միլիոնի»,- հայտարարել է Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով, սա այն պատասխանատվության հիշեցումն է, որը կազմակերպությունը և կառավարությունները պետք է ամեն բան անեն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Նա նաև նշեց, որ աշխարհում մահվան հետևանքով զոհերն այժմ գերազանցել են 470 հազարը:

Placeholder
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հաջորդ շաբաթ կհասնի 10 միլիոնի