Նորածին եռյակի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, բայց ծնողների մոտ արդյունքը բացասական է
Աշխարհում
14:56 25/06/2020
Աշխարհ

Նորածին եռյակի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, բայց ծնողների մոտ արդյունքը բացասական է

Մեքսիկայում վաղաժամ ծնված եռյակի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Երեխաների վիճակը, CNN-ի հաղորդմամբ, «կայուն» է և «դրականորեն է զարգանում»։

Եռյակը ծնվել է Մեքսիկայի կենտրոնական Սան Լուիս Պոտոս քաղաքում և հունիսի 17-ին թեստավորվել էին կորոնավիրուսի համար՝ վաղաժամ ծննդյան մասին պետության առողջության վերաբերյալ արձանագրությունների համաձայն։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Մոնիկա Ռանգելը։ Թեստի արդյունքները դրական են եկել 3 օր անց, ասում են առողջապահության մարմինները:

Ըստ Ռանգելի, եռյակի ծնողներից երկուսի թեստավորումն էլ բացասական է եղել։

Նշվում է, որ այժմ պետք է ուսումնասիրել իրավիճակը, որ գուցե վիրուսը փոխանցվել է պլացենտայի միջոցով, իհարկե, վստահ չեն։

«Սրանք այն տեսություններն են, որ մենք պետք է ուսումնասիրենք: Սա նոր վիրուս է: Դեռևս այս հարցում միջազգային մակարդակով մատչելի գրականություն չկա»,- ասել է Ռանգելը:

Placeholder
Նորածին եռյակի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, բայց ծնողների մոտ արդյունքը բացասական է