ՆԱՏՕ-ն պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին
Աշխարհում
15:15 26/06/2020
Աշխարհ

ՆԱՏՕ-ն պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին

ՆԱՏՕ-ի երկրները սկսել են կորոնավիրուսային հիվանդության համաճարակի երկրորդ ալիքի դեմ  նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքը։

«Մեր պատրաստվում ենք կորոնավիրուսային պանդեմիայի երկրորդ ալիքին արձագանքելուն։ Ավելացնում ենք բժշկական պարագաների և սարքավորումների քանակը, և դրան հատկացվող ֆինանսական լրացուցիչ միջոցներ ենք հատկացնում։ Դաշինքը օր ու գիշեր աջակցում է համաճարակի դեմ պայքարի քաղաքացիական ջանքերին: Մեր երկրները պետք է շարունակեն ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում՝ կայուն մնալու և առողջապահական  ճգնաժամի անվտանգության ճգնաժամի չվերածելու համար»,- ասել է նա։

Համաճարակի երկրորդ ալիքի դեմ պայքարելու  քաղաքական որոշումը ՆԱՏՕ-ն ընդունել է  Դաշինքի պաշտպանության նախարարների՝ հունիսի 17-18-ին ունեցած խորհրդակցությունների արդյունքում։

Placeholder
ՆԱՏՕ-ն պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին