«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը բիոքիմիական լաբորատորիայի անալիզատոր է նվիրել ոստիկանությանը
Առողջություն
12:26 26/06/2020
Հայաստան

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը բիոքիմիական լաբորատորիայի անալիզատոր է նվիրել ոստիկանությանը

Հունիսի 23-ին «Միասին մենք կարող ենք» միջոցառման շրջանակներում  վերջին սերնդի բիոքիմիական լաբորատորիայի անալիզատորը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից  պաշտոնապես հանձնվեց ոստիկանության պոլիկլինիկային։

Ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, ոստիկանության բժշկական վարչության, պոլիկլինիկայի, հոսպիտալի ղեկավար կազմն ու բուժանձնակազմը։

Բիոքիմիական լաբորատորիայի անալիզատորը տեղափոխվեց ոստիկանության հոսպիտալի լաբորատորիա։

Նշենք, որ «Միասին Մենք Կարող Ենք» նախաձեռնությունը սկիզբ առավ մայիսի 2-ին ու դեռ շարունակվում է՝ ընդլայնելով իր սահմանները:

Նախաձեռնության շրջանակում միացի՛ր ընթացող ֆլեշմոբին և թո՛ղ Քո հետքը Նոր պատմության էջերում: Բարեգործական աճուրդը և հանգանակությունները դեռ շարունակվում են:

Մանրամասները՝ www.tovmasyanfoundation.com կայքում։

Placeholder
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը բիոքիմիական լաբորատորիայի անալիզատոր է նվիրել ոստիկանությանը