Բուքիքիո. Ցավում եմ՝ Սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին
Քաղաքական
20:00 26/06/2020
Հայաստան

Բուքիքիո. Ցավում եմ՝ Սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին

Այսօր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանը: 
Նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի Նախագահ,
Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։
Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։

Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։

Հարգանքով՝
Ջիանի Բուքիքիո»:

Placeholder
Բուքիքիո. Ցավում եմ՝ Սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին