Տիկնիկային թատրոնի «Երաժշտական ողջույնը»
Մշակույթ
18:45 26/06/2020
Հայաստան

Տիկնիկային թատրոնի «Երաժշտական ողջույնը»

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանները նախաձեռնել են «Երաժշտական ողջույն» ծրագիրը:
 
«Մեր առաջին ողջույնն ենք ուղարկում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին:
Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել Ձեր ազատ ողջույնը: Ողջույնի ձևը ազատ է:

Մենք բոլորս մի ընտանիք ենք:

ԿԵՑՑԵ Հայ թատրոնը և իր ապագան»,-  գրված է թատրոնի ֆեյսբուքյան էջում ու ներկայացված իրենց «Երաժշտական ողջույնը»։ 

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն ընդունել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի «Երաժշտական ողջույնը» և կպատրաստեն իրենցը։ 

Placeholder
Տիկնիկային թատրոնի «Երաժշտական ողջույնը»