Թուրքիան ԶՈՒ կարիքների համար 35 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային
Քաղաքական
18:15 26/06/2020
Տարածաշրջան

Թուրքիան ԶՈՒ կարիքների համար 35 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային

Ուկրաինայի նախարարների խորհուրդը հայտնել է, որ վավերացրել են Թուրքիայի հետ ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիրը։  Այս մասին գրում է ermenihaber-ը:

Տվյալ համաձայնագրով նախատեսվում է, որ Ուկրաինան զինված ուժերի կարիքների համար Թուրքիայից 205մլն թուրքական լիրա ( մոտ 35 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կստանա:

Նախարարների խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հատկացված միջոցները նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի համար որոշ ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում Թուրքիայի ԶՈւ ուսումնական կենտրոններում ուկրաինացի զինվորականներին ուսումնառության ուղարկելու համար:

 

Placeholder
Թուրքիան ԶՈՒ կարիքների համար 35 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային