Ջավախքցի դիմորդը Հայաստանից վերադառնալուց հետո պետք է ինքնամեկուսանա
Կրթություն, գիտություն
09:43 27/06/2020
Հայաստան

Ջավախքցի դիմորդը Հայաստանից վերադառնալուց հետո պետք է ինքնամեկուսանա

Ջավախահայ դիմորդները նախօրոք պետք է վրաց-հայկական սահմանը հատելու օրվա մասին տեղեկություն ներկայացնեն, իսկ Հայաստանից վերադառնալուց հետո 14 օր ինքնամեկուսացվեն:

Գրում է jnews-ը՝ հիշեցնելով, որ  ջավախքցի 69 դիմորդի հնարավորություն է տրվում հուլիսի 2-ից 8-ը Հայաստանում մասնակցել ընդունելության ազգային միասնական քննություններին:

Հայաստանի հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ապահովելու Վրաստանի քաղաքացի շուրջ 70 դիմորդների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Մինչև հունիսի 15-ն առցանց դիմումներ ներկայացրած դիմորդները Հայաստանի պարետի թույլտվությամբ կկարողանան մուտք գործել Հայաստանի Հանրապետություն առանց 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի կիրառման:

Սակայն Վրաստան վերադառնալիս պարտադիր դիմորդները պետք է ինքնամեկուսացվեն՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների:

Ջավախքցի դիմորդները պետք է շտապ տեղեկացնեն Վրաստանի և Հայաստանի սահմանը հատելու, ինչպես նաև Վրաստան վերադառնալու ժամկետների մասին.

– Վրաստան և Հայաստան սահմանակետի անցում՝ օր, ամիս
– Հայաստան և Վրաստան սահմանակետի անցում՝ օր, ամիս

Տեղեկությունն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ.փոստին կամ հայտնել +37410 57 63 96 հեռախոսահամարով: Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար կարող են կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) և Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518, էլ. հասցե՝ [email protected]) հետ:

 

Placeholder
Ջավախքցի դիմորդը Հայաստանից վերադառնալուց հետո պետք է ինքնամեկուսանա