Արցախի Հադրութի շրջանի մի շարք համայնքներում ժամանակավոր սահմանափակումները վերացվել են
Առողջություն
15:28 27/06/2020
ԼՂՀ

Արցախի Հադրութի շրջանի մի շարք համայնքներում ժամանակավոր սահմանափակումները վերացվել են

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի՝ Հադրութի շրջանի մի շարք համայքներում վերացվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված ժամանակավոր սահմանափակումները:

Արցախի պարետի որոշմամբ՝ ուժը կորցրած են ճանաչվել Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթաղ, Ակնաղբյուր, Ուխտաձոր, Տող, Տումի և Մոխրենես համայնքներում մտցված ժամանակավոր սահմանափակումները:

Նշենք, որ հունիսի 27-ի դրույթամբ՝ Արցախում կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են, մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է։
 

Placeholder
Արցախի Հադրութի շրջանի մի շարք համայնքներում ժամանակավոր սահմանափակումները վերացվել են