«Հրապարակ». Արտակարգ դրության ռեժիմը կրկին կերկարաձգվի՞
Օրվա մամուլ
09:23 27/06/2020
Հայաստան

«Հրապարակ». Արտակարգ դրության ռեժիմը կրկին կերկարաձգվի՞

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված և մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։

Հուլիսի 14-ին ավարտվում է երրորդ ժամկետը, ըստ որոշ տեղեկությունների, առնվազն մինչև դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմում, իշխանական շրջանակներում քննարկումների ժամանակ նշվել է այդ ժամկետը, ինչը, բնականաբար, առաջին հերթին ընդդիմության դեմ է ուղղված՝ հանրային միջոցառումների կանխման նպատակով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Արտակարգ դրության ռեժիմը կրկին կերկարաձգվի՞