Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
Տարածաշրջան
10:43 27/06/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 921 դեպք:

Ապաքինվել է ևս մեկ պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 781:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2687 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 207-ը:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք